Որ երկրում, ինչքան հայ է ապրում․ ցուցակում ապշեցուցիչ տվյալներ են

Time to Analyze հար­թա­կը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրա­մադ­րել են աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­նե­րում գոր­ծող հայ­կա­կան հա­մայն­քա­յին կա­րևո­րա­գույն կա­ռույց­նե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րը, լոբբիս­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, Սփյուռ­քում գոր­ծող ա­ռաջ­նոր­դա­րան­նե­րը, ո­րոշ դեպքերում նաև՝ գաղթականների ծա­ռա­յու­թյան գրասենյակն­երը:

Ներկայացնում ենք զեկույցի արդյունքները՝

Աբ­խա­զիա-48.000, Ալ­բա­նիա-470, ԱՄՆ-1.540.000, Ա­րա­բա­կան ­Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­ներ-3.000, Արգենտինա-128.000, Ավստրիա-3.000, Ավստրալիա-85.000, Բելառուս-35.000, Բելգիա-11.000, Բոլիվիա-50, Բրա­զիլիա-47.000, Բուլղարիա-8.000, Գեր­մա­նիա-47.000, Դա­նիա-2.500, Ե­գիպ­տոս-4.500, Թուրք­մե­նս­տան-30.000, Թուր­քիա-70.000, Իս­րա­յել-6.000, Ի­րաք-10.000, Ի­րան-240.000, Իս­պա­նիա-8.000, Ի­տա­լիա-4.000, Լատվիա-3.000, Լե­հաս­տան-45.000, Լի­բա­նան-130.000, Լիտ­վա-2.100, Կա­նա­դա-57.000, Քա­թար-1.800, Կիպ­րոս-4.000, Կոլումբիա-500, Հուն­գա­րիա-35.000, Հնդ­կաս­տան-600, Հու­նաս­տան-25.000, Ղա­զախս­տան-25.000, Մալ­թա-350, Մեքսիկա-500, Մեծ Բ­րի­տա­նիա-11.000, Նոր­վե­գիա-2.500, Հո­լան­դիա-7.000, Շվեյցարիա-7.000, Շվեդիա-9.000, Չի­նաս­տան-200, Չե­խիա-15.000, Չի­լի-700, Ռու­սաս­տան-1.980.000, Ռու­մինիա-2.000, Սիրիա՝ մինչև պատերազմը-120.000, Վենեսուելա-3.000, Վ­րաս­տան-249.000, (միայն Ջավախքում՝ 110.000), Տաջիկիստան-6.000, Ուզ­բե­կս­տան-70.000, Ուկ­րա­ինա-100.000, Ու­րու­գվայ-20.000, Քո­ւվեյթ-12.000, Ֆ­րան­սիա-700.000։

Ընդ­հա­նուր առ­մամբ, ըստ կայ­քի, աշ­խար­հում ապրում է 10.297.770 հայ, որոնցից 8.140.500-ը ապրում է Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս: Հայ­կա­կան ամենախոշոր հա­մայնք­նե­րը գտնվում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում: Time to Analyze հար­թա­կը առան­ձին ներ­կա­յա­ցրել է նաև հայ­կա­կան նշա­նա­վոր կենտրոնների հայ բնակ­չու­թյան թվերը:

Լոս Անջելես (Կալիֆորնիա)-980.000, Մոսկվա (­Ռու­սաս­տան)-400.000, Կ­րաս­նո­դա­րի և Ս­տավ­րո­պո­լի երկ­րա­մա­սեր-900.000, Ռոս­տո­վի մարզ (­Ռու­սաս­տան)-200.000, Բեյրութ (­Լի­բա­նան)-100.000, Փա­րիզ (Ֆ­րան­սիա)-95.000, Մար­սել (Ֆ­րան­սիա)-94.000, Գլենդել (Կալիֆորնիա)-85.000, Բույենոս Այրես (Արգենտինա)-81.000, Բոստոն (­Մա­սա­չու­սեթս)-75.000, Թեհ­րան (Ի­րան)-70.000, Լիոն (Ֆ­րան­սիա)-68.000, Հա­լեպ (­Սիրիա՝ մինչև պատերազմը)-50.000։

Աղբյուր՝ araratnews.am

Loading...