Որքան գումար են ծախսում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ավագանու թեկնածուները «Ժողովուրդ»

Ուսումնասիրելով ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալները` պարզ է դառնում, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում դեռևս ամենաշատ ֆինանսական միջոցներ ծախսել է իշխող ՀՀԿ-ն: Մասնավորապես, փաստաթղթերից տեղեկանում ենք, որ մայիսի 4-ի դրությամբ հիմնադրամ կատարված մուտքերն ու ելքերը հետևյալ վիճակագրությունն ունեն:

Այսպես, «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամ մայիսի 4-ի դրությամբ մուտք է արվել 7 մլն 179 հազար դրամ, որից դաշինքի քարոզչության համար հատկացվել է 7 մլն 064 հազար դրամ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրամ ամենաքիչ գումարներն են մուտք եղել, հետևաբար, ամենաքիչն էլ ծախսվել: Մասնավորապես, մայիսի 4-ի դրությամբ կուսակցության հիմնադրամ մուտք է արվել 1 մլն 734 հազար 200 դրամ, ծախսվել՝ 1  մլն 734 հազար 135-ը:

Իշխող կուսակցության ներկայացրած թվային պատկերը միանգամայն տարբերվում է: ՀՀԿ-ի հիմնադրամ մայիսի 4-ի դրությամբ մուտք է արվել 89 մլն 809 հազար 510 դրամ, որից իշխող կուսակցությունը ծախսել է 85 մլն 937 հազար 300 դրամ:


Նյութի աղբյուր` armlur.am