Ոստիկանության բացահայտումը՝ Աղվան Հովսեփյանի, Տարոն Մարգարյանի և այլ հայտնի դեմքերի յուրացումների մասին - Bavnews.am

Ոստիկանության բացահայտումը՝ Աղվան Հովսեփյանի, Տարոն Մարգարյանի և այլ հայտնի դեմքերի յուրացումների մասին

Araratnews.am-ը գրում է․ ՀՀ ոստիկանությունը երեկ հանդես եկավ աղմկահարույց բացահայտման մասին հաղորդագրությամբ: Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Մասնավորապես, ընկերությունները, օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Բոլոր այս ընկերությունները իրար հետ յուրացրել են 1 միլիարդ դրամից ավելի գումար:

Araratnews.am-ի ուսումնասիրություններից հետո պարզ է դառնում, որ քրեական հանցանքներ կատարած ընկերությունների տերերը պատահական մարդիկ չեն:

Ըստ այդմ, «Տրանս սիստեմ» ընկերությունը, որ սպասարկում է Դավիթաշեն վարչական շրջանի մեքենաների տեխզննությունը, պատկանում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, 45 տարի հայկական դատաիրավական համակարգում իր ազդեցությունն ունեցող Աղվան Հովսեփյանի ընտանիքին:

«Ռոբերտ Տարոն» ՍՊԸ-ն պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և իր հայտնի պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում