Ողբերգական դեպք Դսեղ գյուղում, հսկայական քարն ընկել է 51-ամյա բանվորի վրա «shamshyan.com» - Bavnews.am

Ողբերգական դեպք Դսեղ գյուղում, հսկայական քարն ընկել է 51-ամյա բանվորի վրա «shamshyan.com»

Երեկ՝ մարտի 29-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Դսեղ գյուղում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչ, 54-ամյա Գուրգեն Եղիկյանին պատկանող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) բարձրացնելիս, ճոպանով կապելու ժամանակ կողքին գտնվող թեքված հսկայական քարը շրջվել և ընկել է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քարի արտադրամասը ավելի շատ հայտնի է «Վիլիկի քարի ցեխ»։

Նյութի սկզբնաղբյուր` shamshyan.com