Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր «shamshyan.com»

Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Նյութի սկզբնաղբյուր` shamshyan.com

Մեկնաբանել
Loading...