Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է` 1998թ-ին ծնված

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 12։00-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այդ ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ

2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ

3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ

4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ Շատ ցավալի լուր է:

Կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

Նոր տեղեկություններ կհայտնենք:

Loading...