Ո՞ր ԱԺ պատգամավորի որդու հետ է նշանվել Գագիկ Ծառուկյանի գեղեցկուհի դուստրը (Լուսանկարներ)

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին կայացել է տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը։

Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական ավարտին։ Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն։

Նշանդրեքը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, առայժմ համացանցում լուսանկարներ արարողությունից չեն հայտնվել։

Շնորհավորում ենք երիտասարդ զույգին։

Աղբյուր՝ hraparak.am

Loading...