Շրի Լանկայում ուղեւորատար գնացքը մահացու ճզմել է երեք փղիկների

Շրի Լանկայի արեւելքում ուղեւորատար գնացքը մահացու ճզմել է երեք փղիկների, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել տառացիորեն մի քանի շաբաթ հետո այն պատահարից, երբ նույն շրջանում մահացու ճզմվել էին հղի փիղն ու նրա երկու ձագերը:

Պատահարը տեղի է ունեցել շաբաթ գիշերը մայրաքաղաքից  260 կմ հեռավորությամբ գտնվող Վելիկանդա գյուղի մոտ, երբ 600 ուղեւորներով գնացքն ընթանում էր Կոլոմբո:

Երկաթուղիների ներկայացուցիչը հայտնել է, որ 4 վագոն ռելսերից դուրս է եկել, սակայն ուղեւորները, բարեբախտաբար, չեն տուժել:

Շրի Լանկայում փղերը համարվում են ազգային արժեք եւ պահպանվում են օրենքով:

Երկրում փղերի պոպուլյացիան հասնում է 7500 առանձնյակի:

Աղբյուր՝ news.am

Մեկնաբանել
Loading...