Շունը մահացել է ինքնաթիռի ուղեբեռային դարակում, ուր պահանջել էր նրան խցկել բորտուղեկցորդուհին

Շունը մահացել է ինքնաթիռի ուղեբեռային դարակում, ուր պահանջել էր նրան խցկել բորտուղեկցորդուհին

Իր տիրոջ հետ United Airlines–ի չվերթով Հյուստոնից Նյու Յորք թռչող շունը մահացել է ուղեբեռային դարակում։ Կենդանին երեք ժամ շարունակ առանց օդի և ջրի է մնացել,– հաղորդում են տեղի ԶԼՄ–ները։ Նրան այնտեղ տեղավորել՝ պահանջել էր բորտուղեկցորդուհին։

United Airlines ավիաընկերությունում նշել են, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում։ Նրանք նաև նշել են, որ կենդանիներին արգելված է տեղափոխել ձեռքի ուղեբեռով։ Բորտուղեկցորդուհուն խոստացել են պատժել։

Ուղևորները խոստովանել են, որ թռիչքի ընթացքում լսել են շան աղիողորմ վնգստոցը։ Նրա մահվան մասին իմացել են, երբ արդեն ինքնաթիռը վայրէջք է կատարել։

 Նյութի աղբյուր՝ 1in.am