Շոկային բացահայտում․ ի՞նչ են հայտնաբերել ԵՊԼՀ-ի չհրկիզվող պահարանից (լուսանկար)

ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները, բացելով ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, այնտեղից գտել են ՀՀԿ֊ի անդամատոմսեր։ ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։ Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։

Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։

Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ։

Loading...