Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, քչերը, որոնց հետ կարելի է խոսել. Հեմինգուեյ. Այսօր մեծ գրողի ծննդյան օրն է

Այսօր ամերիկացի գրող Էռնեստ Հեմիգուեյի ծննդյան օրն է։ Նա կդառնար 119 տարեկան։ Հիշեցնենք, որ գրողը մահացել է 61 տարեկանում՝ ինքնասպանությամբ վերջ դնելով կյանքին․

Նրա լավագույն մտքերը՝

Մարիդիկ երկու տիպի են լինում, նրանք, որոնց հետ հեշտ է, բայց առանց նրանց էլ է հեշտ և նրանք, որոնց հետ դժվար է, բայց առանց նրանց անհնար:

Գրողը պետք է իր խոսքը փոխանցի ոչ թե խոսքով, այլ գրչով:

Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:

Գրիր հարբած ժամանակ, խմբագրիր` սթափ:

Տվեք մարդուն անհրաժեշտը և նա կսկսվի ձգտել հարմարավետության:

Մենք պարտավոր չենք ապրել նախատեսված օրենքներով. մենք մենք ենք:

Ֆաշիզմը սուտ է` տարածված բանդիտների կողմից:

Յուրաքանչյուր ոք, ով այս Երկրի վրա է, ունի պարտականություններ:

Պատերազմից վատ բան էլ կա, օրինակ վախկոտությունը:

Ոչ մի բնագավառում տարած հաղթանակը չի ծածկի սիրո հարցում կրած պարտությունը:

Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, բայց շատ քչերը կան, որոնց հետ կարելի է խոսել:

Մարդը միայնակ ոչինչ չի կարող:

Ոչ միայն պատասխաններն են հնանում, այլև հարցերը:

Աղբյուր՝ life.panorama.am

Loading...