Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք․ Ջուս

Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին:

Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ընդգծել էր պաշտոնյան:

Թեմային վերաբերյալ Ջուսը ասել է․ «Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք։ Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք։ Ես երգիչ-երգչուհիներ գիտեմ, որ չորս երգի համար 30․000 դրամ են վաստակում։ Հայաստանում այդ օրենքը չի գործի․ այդ օրենքն անգամ Ռուսաստանում չի գործում։ Մենք ո՛չ Եվրոպա ենք, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ ԱՄՆ։ Եթե բարձրակարգ շոու-բիզնես ունենայինք և երգիչներն էլ՝ բարձր վարձատրություն, ապա նման մոտեցումը հասկանալի կլիներ։

Մեր ասպարեզում ամեն բան անօրինական է։ Եթե այդպես մտածենք, ապա թող հարսանիք անողներն էլ հարկ վճարեն կամ հայտնիների հետ հարցազրույց իրականացնող հեռուստաընկերությունները։ Դրա փոխարեն թող պայքարեն մշակույթը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես ԽՄ ժամանակ է եղել, թող մաքրեն երաժշտական դաշտը թուրքական կլկլոցներից։ Այստեղ միջոցառումներից մեծ մասը ըներական են և դրա համար ցածր են վարձատրվում, իսկ այդ օրենքը ծիծաղելի է և չգործող»։

Աղբյուր՝ mamul.am

Loading...