Շատ ախորժելի, համեղ աղցան՝ գազարով և սունկով

Եթե աղցան ուտելու ախորժակ կա, բայց ժամանակ գրեթե չկա՝ առաջարկում եմ վերցնել այն նվազագույն պարագաները, որոնք հիմա կթվեմ և առանց ժամանակ կորցնելու անցեք գործի։

Աղցանի համար անհրաժեշտ է ընդամենը սոխ, գազար, սունկ, կանաչի, աղ, գունավոր պղպեղներ, ձեր ցանկությամբ ևս մի քանի համեմունքներ և կարագ։

Պատրաստման եղանակը հետևյալն է․ սոխը կիսալունաձև կտրեք և կարագով տապակեք թավայի մեջ։ Սունկը ոչ շատ բարակ, ոչ շատ հաստ կտրատեք և նույնպես տապակեք, իհարկե սոխից առանձին։ Տապակելուց հետո երկուսնել տեղափոխեք աղցանի համար նախատեսված տարրայի մեջ և ավելացրեք քերած գազար։ Այս ամենին համ ու հոտ տվեք աղով, գունավոր պղպեղներով, խմելի սունելիով կամ ձեր քիմքին հաճելի որևէ այլ համեմունքով և վերջում արդեն մանր կտրատած կանաչին։

Անպայման փորձեք, ոչ ոք դժգոհ չի մնա։

Մեկնաբանել
Loading...