«Նունե Եսայանն իմ մտերիմը չէ, ուստի չեմ կարող չնշել, որ նա բարձր արժեքների տեր կին է»․ Մարինա Թագակչյան - Bavnews.am

«Նունե Եսայանն իմ մտերիմը չէ, ուստի չեմ կարող չնշել, որ նա բարձր արժեքների տեր կին է»․ Մարինա Թագակչյան

Երգահան Մարինա Թագակչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Նունե Եսայանի դեմ քննադատություններին և նրա անվան շուրջ շրջանառվող լուրերին։

Մի նեղացրեք արվեստի մեր նվիրյալներին

Ինձ, եթե չեն սիրում, ապա իմ ուղղամտության և ճշմարիտը բարձրաձայնելու համար: Եթե կա տրամաբանական և հիմնավորված սխալ՝ առաջինը ես դա կասեմ, սիրելիներս, չկասկածեք: Նունե Եսայանն իմ մտերիմը չէ, ուստի չեմ կարող չնշել, որ նա բարձր արժեքների տեր կին է, թե՛ որպես արվեստագետ, թե՛ իբրև քաղաքացի: Չեմ տեսել այդչափ աշխատասեր երգչուհու և այդքան զուսպ անձնավորության, որքան Նունեն է:

Ինչ վերաբերվում է կոչմանը՝ դա իր քրտնաջան աշխատանքի դիմաց արժանի պետական պարգևն է: Նախկին նախագահն իր հոր տանից չի բերել այն, այն ժողովրդի և պետության կողմից՝ բազում տարիների արժանի վաստակ է: Մի անձնավորեք, քանզի Նունեն և իր նման սակավ մարդիկ ծառայում են մեր մշակույթի զարգացնանն ու տարածմանն ամբողջ աշխարհում՝ ամրագրելով, հայի անունն ու մեր՝ ֆոլկլորի և ստեղծագործողներիս աշխատանքները՝ ներկայացնելով, որպես Հայի, այո հայի, այլ ոչ թշնամու անունից, ինչը հաճախ կասկածի տակ է դրվում «հարևանների» թյուր ներկայացմամբ: Դուք իմ խոսքին մի հավատացեք, պարզապես զգացեք ձեր նուրբ հոգով, չէ որ մենք զգայուն ենք այն հարցերում անգամ, որոնք չենք կարողանում մեկնաբանել: Խնդրում եմ, մի նեղացրեք մեր ազգի արվեստի նվիրյալներին:

Հ.Գ. Նունեն իր սեփականության հանդեպ իրավունքի համար է պայքարում՝ պաշտպանելով իր շահերը, ինչպես յուրաքանչյուր մարդ, քաղաքացի՝ չնեղացնելով իր ժողովրդին: Այսինքն, եթե արտիստ է պետք է իր ներանձնային խնդիրներին լուծում չտա՞ կամ պահանջ չներկայացնի, ինչ ա մարդիկ կրակ կդարձնեն… Էէէէ չէ ախր ճիշտ չէ: Ես էլ նման խնդիր ունենայի կուլ չեի գնա,հավատացեք, իսկ ո՞վ կգնար:

Կիսվիր ընկերներիդ հետ