Նունե Եսայանի ծննդյան երեկոյին ներկա էին նաև Ռիտա Սարգսյանն ու Շուշան Պետրոսյանը (Լուսանկարներ)

Երեկ երգչուհի Նունե Եսայանի ծննդյան օրն էր, որն այս անգամ տարբերվում էր նախորդներից, քանի որ այն պարզապես հերթական ծննդյան օր չեր։ Այդ օրը տեղի ունեցավ նաև նրա նոր տեսահոլովակի շնորհանդեսին, որը Փոլ Բաղդադյանի 1989թ.-ի «Ես ուզում եմ» հայտնի հիթի նոր տարբերակն է։ Տեսահոլովակի պրեմիերան շուտով կլինի և կհանձնվի հայ լսարանի դատին։

Նունեի ծննդյան երեկոյին ընկերներից, գործընկերներից, նույնիսկ ֆան-ակումբի անդամներից բացի ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը։ Հայ հայտնիներից ներկա էին Արթուր Գրիգորյանը, Հրաչ Քեշիշյանը, Սիլվա Հակոբյանը, Արսեն Սաֆարյանը, Շուշան Պետրոսյանը, Սարոն և այլոք․․․

 

Loading...