Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բռնազավթել է. Պարույր Հայրիկյան

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բռնազավթել է: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել այն, ինչ խոստացել է, եւ այն, ինչ ամրագրված է ծրագրում, որն ինքն էլ հենց առաջարկել է:

«Կառավարության ծրագրում նշված է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարի հետ (մեկ տարվա ընթացքում – խմբ.): Ծրագրում նշված է, որ ընտրությունները պետք է անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով: Բայց այս ամենն առկա չէ: Ազգային ժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքը հանրության շրջանում խուճապ առաջացնելու եւ դեկտեմբերին ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարելու նպատակ ուներ»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ կառույցների կատաղի հակառակորդ էր, իսկ հիմա նրա համար այն դարձել է աշխարհում ամենալավ կազմակերպությունը:

«Դրանից բացի, մի քանի ամիս առաջ նա հայտարարեց օլիգարխիայի դեմ պայքարի մասին, հիմա, պարզվում է, Հայաստանում օլիգարխներ չկան: Անհրաժեշտ է հավատարիմ եւ անդավաճան լինել խոսքին եւ ծրագրին, որն ինքդ ես առաջարկում»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ news.am

Loading...