Նա խոզանակը 10 րոպեով թողեց զուգարանակոնքի կափարիչի տակ. փայլուն գաղափար, որի մասին քչերը գիտեն

Նա խոզանակը 10 րոպեով թողեց զուգարանակոնքի կափարիչի տակ. փայլուն գաղափար, որի մասին քչերը գիտեն

Լոգարանում և զուգարանում ամենակեղտոտ առարկաները մաքրել անհրաժեշտ է, և պետք է դա պարբերաբար անել:

Իրերի մաքրում լոգարանում

1. Ատամի խոզանակներ և դրանց հենարան

Ատամի խոզանակը միկրոբներից մաքրելու համար այն սուզիր քացախի մեջ և թող մեկուկես ժամ: Իսկ ատամի խոզանակների հենարանը շատ լավ մաքրում է սպասք լվանալու սովորական միջոցը:

Իհարկե, մի մոռացիր, որ ատամի խոզանակը պետք է փոխել 3-4 ամիսը մեկ:

2. Լոգանքի սպունգ

Հիգինեայի այդ իրի վրայի վնասակար միկրոբները վերացնելու համար մեկ ժամով այն սուզիր քացախի լուծույթի մեջ (տաք ջուր և քացախ 1:1 համամասնությամբ):

3. Ածելի

Ածելու շեղբը ամենից լավ սպիրտով կարելի է մաքրել:

4. Զուգարանակոնքի խոզանակ

Զուգարանակոնքը մաքրելուց հետո խոզանակն ախտահանիր սպիրտով և 10 րոպեով թող լուսանկարում ցուցադրված դիրքում: Հետո լվա հոսող ջրի տակ և խոզանակի հենարանը սպիրտով սրբիր:

5. Վանտուզ

Վանտուզի մաքրության համար պայքարում ևս սպիրտը կօգնի:

Զուգարանի և լոգարանի ամենակեղտոտ առարկաները մաքրելու մասին ավելի մանրամասն տես այս հոլովակում:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվիր ընկերներիդ հետ