Նարեկ Սարգսյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ արձակվեց. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ  է արձակվել: Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ եւ ապօրինի զենք պահելու մեջ: Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին եւ ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում