Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում

Հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն առաջին անգամ հանդես կգա Երևանում։

Երգչուհու համերգը նախատեսվում է ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երգչուհին Հայաստան է ժամանելու իր «Անմոռանալի շրջագայություն» խորագրով համերգային շրջագայության շրջանակում:

Համերգի տոմսերի արժեքը 5000-50000 դրամ են։

Նատալյա Օրեյրոն Հայաստանում մեծ համբավ էր վայելում տարիներ առաջ, երբ «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալը ամենառեյթինգայիններից էր։ Չնայած Հայաստանում Նատալյայի հանդեպ մեծ հետաքրքրությանը, նա առաջին անգամ է ժամանելու Երևան։

Աղբյուր՝ Tert.am Life

Loading...