Նախկին իշխանությունները Սասուն Միքայելյանի ունեցվածքի մեծ մասը խլել են՝ սպառնալիքով կեղծելով որոշ փաստաթղթեր (Տեսանյութ)

Որքան մոտենում են Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները, այնքան առավել թիրախավորված և կնոկրետ ուղղություններով հարձակումներ են սկսվել ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և նրա որդիների վրա:

Իհարկե, պատճառները հասկանալի են, բայց քանի որ անցած 10 տարիներին պայքարի ու դաժան փորձությունների միջով անցած Սասուն Միքայելյանի և նրա ընտանիքի մասին տարածվող խոսակցույթունների ու հրապարակվող նյութերի բովանդակությունը պարունակում է տարակուսելի փաստեր, armlur.am-ը որոշեց գնալ Միքայելյանի ունեցվածքի հետքերով: