Նախկին գյուղապետի տղան զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում». նրա դին հայտնաբերել են փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը, ԱԻՆ ՓԾ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն այս պահին պարզում են, թե որ վարչական շրջանի ոստիկանությունն ու քննչական բաժինն է զբաղվելու նշված դեպքով, քանի որ ամեն անգամ մի քանի ժամ է պահանջվում, մինչև ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ում վարչական տարածքում է դին հայտնաբերվել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։ Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։

Աղբյուր՝ shamshyan.com

Մեկնաբանել
Loading...