«Նախարարը տեղյակ չի»․ Մհեր Մկրտչյանը ըմբռնումով է մոտենում Լիլիթ Մակունցի հայտարարությանը

Մհեր Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է այն մտքին, որ անկախությունից ի վեր հայկական կինոյում ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվել․

«Երբ մշակույթի նախարարը համաձայն է այն պնդման հետ, որ անկախությունից ի վեր հայկական կինոյում ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվել, ես ըմբռնումով եմ մոտենում!! Նախարարը տեղյակ չի:

Երբ շատ կինոգործիչներ դրան չեն արձագանքում , ես էլի ըմբռնումով եմ մոտենում: Չէ որ տեղյակ չի գործող նախարարը: Ասվում է, որ մոտեցումն է կինոյի հանդեպ փոխվելու!!

Ռուսաստանի մշակույթի նախարարության հետ կինո ֆոնդ է ստեղծվելու….. դուք մաքուր եք, իսկ ռուսական մշակ նախարարությունը շատ կոռումպացված ( 27 տարի ապրել ու աշխատել եմ Մոսկվայում)! Ռուսաստանը կֆինանսավորի ֆիլմեր,որտեղ դուք, մենք, հազար ներողություն, չմո ենք!!

Այդպիսո՞վ եք բարձրացնելու հայ մշակույթը: Լավ լիրիկան թողնենք մի կողմ! Կարևորը ես հասկացա, որ հայ կինոյի բոլոր խնդիրները մշակույթի նախարարության սխալ մոտեցման մեջ էր!!! հիմա մոտեցումը կփոխվի և մեր կինոն վերելք կապրի!! Ես էլ կողքից կնայեմ ու կուրախանամ» ։

Loading...