Մութ ամպերի մեջ արևը տեսեք․ այսօր Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է

Այսօր  պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախկին նախագահ Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է:

Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Երևանում Ստեփան Շահումյանի անվան առաջին միջնակարգ դպրոցը: 1941-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968թ.-ից ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։

 

Loading...