Մոր ադրբեջանցի սիրեկանը ծեծել է 4-ամյա աղջկան, հաշվել չիմանալու պատճառով

20-ամյա տղան ծեծել էր իր սիրուհու 4-ամյա աղջկան հեռախոսի մարտկոցի լարով և գոտիով: Երեխայի 31-ամյա մայրը`Մարիան, ոչինչ չէր ձեռնարկել` վախենալով,որ սիրեկանին կկալանավորեն:

Դեպքի մասին բժիշկներին հայտնել էր մոր ընկերներից մեկը` 45-ամյա Ալեքսանդրը,ով պատահաբար հայտնվել էր նրանց տանը: Նա վախեցել էր,որ երեխան կարող է մահանալ այդ վնասվածքներից: Բժիշկերն էլ իրենց հերթին զանգահարել էին ոստիկանություն:

Աղջկան տեղափոխեցին հիվանդանոց, իսկ նրա 6-ամյա քրոջը` վերականգնողական կենտրոն: Երեխան ամբողջովին ծեծված էր: Մոր խոսքերով ինքը չէր էր միջամտել, քանի որ վախեցել էր, որ իրեն էլ կծեծի:

20-ամյա տղան Ռուսաստան էր եկել Ադրբեջանից, նրան կալանավորել են 7 տարով:

Աղբյուր