Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. (տեսանյութ)

Նոյեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը` երկու հայ մարզիկի մասնակցությամբ: Խոսքը Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասին է:

First Armenian Front (FAF) երկրպագուների խմբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։

Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները, (տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Ձեռնամարտը ավարտվել է նրանց խայտառակ պարտությամբ և փախուստով։

Եվս մեկ աղմկոտ սկանդալ է տեղի ունեցել նույն օրը՝ Գեորգի Կարախանյանի և ռուսաստանցի Թիմուր Նագիբինի միջև կայացած մրցամարտի ավարտին, որը կարող եք դիտել այստեղ։

Մեկնաբանել
Loading...