Մամուլ

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում տնօրենը պատժում է ուսուցիչներին, ովքեր մասնակցել են գործադուլին

«2018 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 11 անց 30-ին, Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում հասցեն՝ Զորավար Անդրանիկ փողոց Բ2 թաղամաս տեղի է ունենալու հավաք:

Թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն:

Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Ծնողները և աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը:

Հարգանքներով՝ Անի Կաղինյան»:

Կիսվել նյութով