Մխիթարյանը՝ «Արսենալ» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակավոր «Whoscored.com» կայքը Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Արսենալ» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մեր հավաքականի ավագն արժանացել է 7,1 գնահատականի։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպման ընթացքում դարձել է գոլի հեղինակ:

Մեկնաբանել
Loading...