Մի բան ասում ես, սկսում են՝ «մշակութային տականքներ», «ծախվածներ»․․․ Չգիտես՝ այս ժողովուրդը ինչ է ուզում

Մի բան ասում ես, սկսում են՝ «մշակութային տականքներ», «ծախվածներ»․․․ Չգիտես՝ այս ժողովուրդը ինչ է ուզում

Armlur.am-Ը գրում է․ «Հիմա բոլորը քաղաքական գործիչներ են, ում հարցնես, կասի` ես աշխարհի ամենալավ վարչապետը կլինեմ: Հիմա չգիտես՝ ինչ խոսես, մի բան էլ ասում ես, սկսում են որակումներ տալ՝ «մշակութային տականքներ», «ծախվածներ», չգիտեմ` ինչեր: Չգիտես՝ այս ժողովուրդը ինչ է ուզում: Հիմա մի տենդենց կա, որ աստիճանաբար զարգանում է՝ մարդկանց «քլնգելը»»,-

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետականների նախընտրական քարոզարշավների մաս կազմող համերգներին ելույթ ունեցած երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն՝ անդրադառնալով Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքին և դրա վերաբերյալ իր դիրքորոշմանը։

Նա, ամեն դեպքում, հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ հարցին, թե ինչ հույսեր է կապում նոր կառավարության հետ, Ասոն պատասխանեց. «Դրա մասին կարող եմ խոսել ավելի ուշ: Նորընտիր վարչապետը տանջվեց, հազար հոգու հետ թուրութվանքով թշնամի դարձավ հանուն ժողովրդի լավ ապրելու, նրա բարեկեցիկ կյանքի:

Հիմա պետք է համբերել, որ տեսնենք՝ ինչ է անում, անում է, թե չի անում: Աստված գիտի՝ ինչ կլինի, չնայած Հայաստանի հետ կապված արդեն Աստված էլ չգիտի` ինչ է լինելու(ծիծաղում է)»:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ ինչ տպավորություններ ունի Ասոն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից. «Չգիտեմ, ես միշտ էլ լավատես եմ եղել: Ճիշտ աշխատել է պետք: Նախարարը պետք է ճիշտ կողմնորոշվի օգնականներ ընտրելու հարցում, այլապես հիմա շատերը կան, որոնք իբր օգնում են, բայց ավելի շուտ անդունդն են նետում մարդուն»,-տեսակետ հայտնեց երգիչը:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական նորություններից: Ասոն տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի հայկական և բուլղարական երգերի միքս՝ պարային և ռիթմիկ մի գործ. «Բուլղարական այդ երգը պատահաբար լսեցի, փորփրեցի, տեղեկացա, որ այն բավական հին ստեղծագործություն է, որոշեցի նորովի մատուցել: Հնարավոր է նաև` տեսահոլովակ նկարահանեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աղբյուր՝ armlur.am

 

Կիսվիր ընկերներիդ հետ