«Մինչ նրան հանդիպելը ես «ոչ ոք» էի»․ Քոնոր Մաքգրեգորի ամենամեծ հաղթանակը իր կինն է

Նա անպարտելի Քոնոր Մաքգրեգորն է, ումից վախենում են բոլոր հակառակորդները։ Դին մենամարտիկի հավատարիմ ընկերն է, ով հանուն նրա պատրաստ է ցանկացած դժվարության։ Այս զույգի սիրո պատմությունը շատերին է հուզել ու ոգեշնչել։

Քոնոր Մաքգրեգորն ու Դի Դելվինը ծանոթացել են Իռլանդիայի գիշերային ակումբներից մեկում, հետագայում զույգը այդ մասին խոսելիս նշում է՝ դա սեր էր առաջին հայացքից։

Քոնոր Մաքգրեգորն, մինչ հայտնի դառնալը, շատ դժվարությունների միջով է անցել, այդ ճանապարհին նրա անբաժան ու հավատարիմ ընկերն էր Դին։ Նրանք երկար ժամանակ ապրել են գործազրկության չնչին նպաստով, չնայած այս ամենին, Դին անում էր ամեն ինչ, որպեսզի Քոնոր Մաքգրեգորը չշեղվի կանոնավոր մարզումներից։

 

Իզուր չէ, որ սպորցմենը ամեն անգամ հարցազրույցներում նշում է՝  իր հաջողության գաղտնիքը Դի Դելվինն է, ով միշտ հավատացել է նրան․ «ես աշխատել չէի կարող, որովհետև ողջ օրս անցկացնում էի մարզասրահում։ Չնայած սուղ միջոցներին, Դին հետևում էր իմ կանոնավոր սննդակարգին,մեքենայով տանում էր մարզասրահ, իրականացնում էր բոլոր ցանկություններս․ նա իրեն անմնացորդ նվիրել էր ինձ, հավատում էր իմ հաջողությանը։ Երբ ես հոգնած վերադառնում էի տուն, նա ասում էր՝ Քոնոր, ես գիտեմ, դու ամեն ինչ կարող ես․․․Հիմա ես վաստակում եմ միլիոնավոր դոլլարներ,իմ մարտերը 50-70 հազար հանդիսատես են ունենում։ Ես ինձ կարող եմ թույլ տալ ցանկացած մեքենա, ցանկացած տուն․ նա արժանի է այս ամենին, և ավելիին»։

Քոնոր Մաքգրեգորն նշում է՝ նա հիմա էլ միշտ իմ կողքին է, և նորից նույն խոսքերն է կրկնում՝ դու ամեն ինչ կարող ես։

2017թ-ի մայիսի 5-ին ծնվել է զույգի առաջնեկը՝ Սեմը։