«Մենք կիսով չափ հայրենակիցներ ենք, հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը». Էմանուել Մակրոն (Տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է 24News-ի հետ բացառիկ հարցազրույցում Երևան ժամանելուց հետո:

«Շատ ուրախ եմ այսօր ժամանել Հայաստան, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը:

Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթաժողով և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»:

Ֆրանսիայի նախագահն ու նրա տիկին Բրիդջիթ Մարի-Կլոդ Մակրոնը Հայաստան են ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մակրոնը և ևս 26 երկրի ղեկավար ու շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: