«Մենք բոլորս հայր կորցրինք»․ «Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Ազնավուր ընտանիքն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այդքան ջերմորեն սիրում էին Շառլ Ազնավուրին, ովքեր սգում են նրա կորուստը և հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին։ Մենք բոլորս հայր կորցրինք, կորցրինք մեծ արտիստի և բարերարի։

Նա հեռացավ, սակայն նրա գործը հավերժ է, ինչպես ասվեց՝ «Ֆրանսիայում պոետները չեն մահանում»։ Նրա սերմանած արժեքները կշարունակի տարածել և նրա առաքելությունը կիրագործի «Ազնավուր» հիմնադրամը»: