«Ժամանակ» Մեկնարկել է հանրահավաքը. ոստիկանական զորքերի շարասյունը մոտակայքում է (լուսանկարներ) - Bavnews.am

«Ժամանակ» Մեկնարկել է հանրահավաքը. ոստիկանական զորքերի շարասյունը մոտակայքում է (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սա հանրահավաքի առաջին մասն է, երկրորդ մասը կլինի 18:30-ին, կան կարեւոր ասելիքներ:

«Գյումրիից Հայկ Բարսեղյանը ավտոերթ է կազմակերպել ու այդ ավտոշարասյունը գալիս է Երեւան, բոլորին կոչ ենք անում բոլոր մարզերից ավտոերթերով, արագաչափերը փակելով գալ հասնել մայրաքաղաք: 2 կարեւոր հարց կա, առաջինը՝ երբ ասում են ՄերժիրՍերժին, մեզ հարցնում են՝ դուք անձի՞ դեմ եք պայքարում: Ես ուզում եմ բացատրել, որովհետեւ Սերժ ասելով մենք նկատի չունենք 1 մարդու, որ ունի էսինչ անձնագիրն ու հասցեն, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը թաքնված է այդ ֆիգուրի մեջ: Պետք է նախ պայքարել ընտրակեղծարարության համակրգի դեմ, որը քայքայում է մեր կարեւոր ինստիտուտները՝ քաղաքացուն ու իշխանությունը, այս պայքարը նաեւ ընտրությունների անազատության դեմ է: Չեմ ուզում նորից գնալ հասնել, թե որտեղից ու ինչպես են կեղծվում ընտրությունները: Այո, մենք կարող ենք եւ կպայքարենք այդ կեղծիքների դեմ»,-նշում է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց մի շարք փոփոխություններ, որոնք պետք է լինեն ընտրական համակարգում: խոսեց վարկերից ու շեշտեց, որ պետք է վերացվեն բոլոր ժամկետանց սպառողական ու գյուղատնտեսական վարկերը: Խոսվեց նաեւ այն մասին, որ բոլոր բուհերի ռեկտորները ՀՀԿ-ական են, ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ՀՀԿ կուսակցության առաջնորդն է՝ Ս. Սարգսյանը: Բուհական բոլոր ղեկավարները՝ ռեկտորից սկսած, պետք է ընտրվեն քվեարկությամբ:

2 անգամ ոստիկանական զորքերի շարասյուն անցավ Բաղրամյան պողոտայով, Մաշտոցով դեպի Կորյուն տանող փողոց: Այժմ մեծ թվով ոստիկանական կուտակումներ են Դեմիրճյան փողոցում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր աջակցության ուղերձն է ուղարկել Սերժ Թանկյանը:

Հաջորդ հանրահավաքը լինելու է երեկոյան 18:30-ին:

Նյութի աղբյուր՝ armtimes.com