Մեգան Մարքլ VS Քեյթ Միդլթոն․ երկու դքսուհիներից ո՞վ էր առավել յուրահատուկ Սուրբ ծննդյան տոնին (Photo)

Թագավորական ընտանիքում ամենամյա ավանդույթ է Սանդրինգհեմյան պալատում տոնել Սուրբ Ծնունդը: Այս տարին ևս բացառություն չէր՝ ավելին. այն առավել յուրահատուկ էր նրանով, որ բոլորի ուշադրության կենտրոնում էին Արքայազն Հարրին ու նրա հարսնացուն՝ դքսուհի Մեգան Մարքլն, ով առաջին անգամ էր միացել թագավորական ընտանիքին:
Նա եղել է հայտնի դիզայներ` ՛՛Stuart Weitzman՛՛ – ի հեղինակած կրեմագույն վերարկույով՝ համադրված միատոն պայուսակի, երկարաճիտ կոշիկների ու իհարկե ոճային գլխարկի հետ, որը  թագավորական ընտանքում պարտադիր ու ավանդական աքսեսուար է համարվում:

Ինչ վերաբերում է Քեմբրիջի դքսուհի՝ Քեյթ Միդլթոնին, ով արդեն 5 ամիս է ինչ սպասում է իր երրորդ բալիկին, ևս գրավել է բոլորին՝ իր նրբաճաշակ տեսքով: Նա կրել է հայտնի ՛՛MiuMiu՛՛ ապրանաքանշանի վերարկու՝ սև կոշիկների, ձեռնոցների ու մորթե գլխարկի հետ համահունչ:

Հանրությունը միանգամից սկսել է համեմատել երկու դքսուհիներին՝ ընդգծելով, որ 2-սն էլ յուրահատուկ են յուրովի: