Մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել

Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում  Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:

 

Նյութի աղբյուրը՝ life.panorama.am

Մեկնաբանել
Loading...