Մանվել Գրիգորյանի առողջականն օր օրի վատանում է․

 

«Ժամանակ» թերթը գրում է. « Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի պնդմամբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի վատանում է,նրանք ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ են շփվում։

«Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,-ասում է փաստաբանը՝հավելելով,որ կալանավայրումհնարավոր չէ անհևաժեշտ բուժումը ստանալ և Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կյանքի հետ։

Գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանից մերժումե ն ստացել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում