Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով, երեկ ոստիկանները երկու մեքենա են տեղափոխել 6-րդ վարչություն, որոնք բեռնված են եղել մսի պահածոներով (տուշոնկաներ):

Նույն այդ տեղեկություններով, մինչ դա, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, էլ աշխատակիցներին ասել, էր դրանք ԵԿՄ շենքից տեղափոխեն հեռու, արդյունքում Երևան քաղաքում դրանք հայտնաբերվել են:

Նշենք, որ բազմաթիվ արկղերով մսի պահածո, խտացրած կաթ և այլ ապրանքներ հայտնաբերվել է նաև Մանվել Գրիգորյանի առանձնատանը և ամառանոցում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր՝ armtimes.com

Loading...