Մակրոնն ու Ազնավուրը անակնկալ էի պատրաստել երեկվա համերգի համար, սակայն այն անկատար մնաց

Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգը։

Համերգի առաջին հատվածում ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ջիվան Գասպարյանի նվագակցությամբ։

Երկրորդ մասում ելույթ ունեցան «Մելոդի Գարդոն», Անլժելիկ Կիդժոն և երեկոյի ամենասպասված հյուրը՝ Զազը։

Երրորդ մասը նվիրված էր Շառլ Ազնավուրին, որի ընթացքում Էկրանին նրա մասնակցությամբ տեսանյութ էր՝ շանսոնյեի երգերով։ Ելույթ ունեցան նաև Սերժ Լաման՝ Ազնավուրի վաղեմի ընկերը։

Համերգի ժամանակ հանդիսատեսին անակնկալ էր սպասվում։ Անակնկալն հետևյալն էր․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազնավուրի ելույթի ժամանակ պետք է բեմ բարձրանար, վերցներ բարձրախոսն ու ձայնակցեր նրան, սակայն Ազնավուրի անսպասելի մահը թույլ չտվեց իրականացնել այդ՝ վստահաբար կարող եմ ասել, հուզիչ ու անմոռանալի անակնկալը։