Մալիում առևանգել են 5-ամյա ալբինոս աղջնակին և գլխատել

Մալիում առևանգել են 5-ամյա ալբինոս աղջնակին և գլխատել՝ նրա գլուխը հմայիլ պատրաստելու նպատակով օգտագործելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆանա գյուղում, հաղորդում է Daily Mail-ը։ Մայրը և երկու դուստրերը տան քնած են եղել, երբ այնտեղ զինված մարդիկ են ներխուժել։ Նախ՝ կինը հետապնդել է դստերն առևանգողներին, բայց հետո տուն է վերադարձել՝ մյուս երեխային պաշտպանելու համար։

«Մենք նրան ամենուր փնտրեցինք և գտանք մզկիթի հետևում։ Նա առանց գլխի էր»,- ասել է տեղի բնակիչներից Ումար Դիակիտեն։ Դրանից հետո գյուղում այրել են ոստիկանական տեղամասը, քանի որ ոստիկանները չեն կարողացել պաշտպանել երեխային։ Արևմտյան Աֆրիկայում ալբինոսների ասոցացիայի դաշնության գլխավոր քարտուղար Մամադու Սիսոկոն հայտարարել է, որ դա ծիսական սպանություն է։ Տեղացիները հավատում են, որ ալբինոսների մարմնի մասերից պատրաստված հմայիլները կարող են հիվանդություններ բուժել, նաև հաջողություն և հարստություն պարգևել։

Նյութի աղբյուրը՝ blognews.am