«Ձմեռ պապ, շնորհակալ եմ քեզնից և քո էլֆերից ձեր տաժանակիր աշխատանքի համար: Հուսամ` մի օր կհադիպենք»: Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի նամակը` Ձմեռ պապին  - Bavnews.am

«Ձմեռ պապ, շնորհակալ եմ քեզնից և քո էլֆերից ձեր տաժանակիր աշխատանքի համար: Հուսամ` մի օր կհադիպենք»: Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի նամակը` Ձմեռ պապին 

Life.panorama.am-ի` «Նամակ Ձմեռ պապին» շարքի հերոսուհին այս անգամ դերասանուհի Սոնա Մաթևոսյանն է: Վերջինս իր նամակով խոստովանեց` հավատում է Ձմեռ պապին եւ նրա իրագործած հրաշքներին:
«Սիրելի Ձմեռ պապ, գիտեմ, որ շատ զբաղված ես, հազարավոր նամակներ ես ստանում աշխարհի տարբեր անկյուններից, բայց, հուսով եմ, որ իմ նամակը չես անտեսի, առավել ևս, որ 2017-ին  ինձ լավ եմ պահել եւ ծնողներիս չեմ ջղայնացրել:
Ձմեռ պապ, շնորհակալ եմ բոլոր լավ, դրական, նույնիսկ բացասական բաների համար, որոնք եղան այս տարի: Անցնող տարում ունեցա փոքրիկ մասնագիտական ձեռքբերումներ, որոնք համարում եմ շատ կարևոր  ինձ համար: Ձեռքբերումներ եղան նաև լավ մարդկանց տեսքով, ովքեր, համոզված եմ, որ շատ երկար կլինեն կողքիս: Կարծում եմ, որ տարին չի կարող մշտապես լավը լինել, լավի կողքին միշտ վատն էլ կա, դա կյանքի օրենքն է: Ես վատը փորձում եմ ճիշտ ընկալել եւ ընդունել: Ոչինչ հենց այնպես չի լինում, պետք է ամեն ինչից ինչ-որ դասեր քաղել:
Ձմեռ պապ, քեզնից նյութական ոչինչ չեմ ուզում: Կարևորը դու հասցրու բոլոր երեխաների ցանկություններն իրականացնել, եթե օգնության կարիք լինի, դու էլ ինձ տեղեկացրու` նամակի տեսքով: Ճիշտ է` ես էլֆ չեմ, բայց ուրախ կլինեմ օգնել:
2018-ի համար միայն ու միայն առողջություն եմ ուզում, որ բերես բոլորին` թե մեծերին, թե փոքրերին: Թող բոլորի սրտերում լինի սեր ու ջերմություն: Իմ սրտում կա այդ ջերմությունից, քանի որ ես իսկապես հավատում եմ գրածս յուրաքանչյուր բառին, հավատում եմ քո գոյությանը եւ քո հրաշագործ լինելուն:
Ձմեռ պապ, շնորհակալ եմ քեզնից և քո էլֆերից ձեր տաժանակիր աշխատանքի համար: Հուսամ` մի օր կհադիպենք:
Սոնա, 28 տարեկան: Հայաստան»:
Նյութի աղբյուրը՝ life.panorama.am