Ձերբակալվել են մաքսային տեսուչներ կաշառքով ապօրինի գործողություններին աջակցելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը։