ՀՔԾ-ն ձերբակալել է Քոչարյանի մտերիմ գործընկեր Սամվել Մայրապետյանին

Operativ.am-ի ինֆորմացիայով ՀՔԾ-ն ձերբակալել է Գործարար Սամվել Մայրապետյանին: Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է:

Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Նկատենք, որ Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է և նրա շատ բիզնեսներ անձամբ մայրապետյանն է ղեկավարել:

Մեկնաբանել
Loading...