Հրդեհ Իջևան քաղաքում, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Մարտի 26-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մադագասկար սրճարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:28-ին, մարվել՝ 12:49-ին:

Այրվել է Վալանսի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող չշահագործվող փայտյա խորդանոցներ, որը պատկանում է Է. Է.-ին (6 քմ) և Ռ. Ս.-ին (4 քմ) ամբողջությամբ, իսկ Մ. Մ.-ին պատկանող թիթեղյա ավտոտնակում (6×4) այրվել է մոտ 1.5 խմ կենցաղային իրեր:

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)

Մեկնաբանել
Loading...