Հրդեհ Գյումրիում. ամբողջությամբ այրվել են տնակները - Bavnews.am

Հրդեհ Գյումրիում. ամբողջությամբ այրվել են տնակները

Մարտի 21-ին, Ժամը 01:02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 104/180 հասցեում այրվում է ոչ բնակելի 3 տնակ (երկուսը վագոն-տնակ՝ 18 քմ և 27 քմ և մեկը փայտյա ինքնաշեն տնակ՝ մոտ 30 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 04:07-ին:

Ամբողջությամբ այրվել են տնակները:

 

Նյութի աղբյուրը՝ tsayg.am