Հրապարակում հերթապահող 2 ոստիկանների խոսակցությունը

Քանի միտինգը չի սկսվել, մի բան պատմեմ։ Հրապարակում երկու ոստիկան խոսում են, մեկն ասում է․ «Զգացե՞լ ես՝ էս տարվա ուսանողությունն անցած տարիների պես չի, ավելի ցիվիլ ա, հետները լինում ա բանակցել, հայհոյանքներ չեն տալիս, ուժ կիրառելիս չեն դիմադրում, առարկաներով չեն խփում»…
Մյուսը թեքվեց, թարս նայեց, ասում ա․ «Գոնե երեսով մի տուր, որ բժշկականի մոտ ես հերթապահությունդ տարել։ Մի օր արի ֆիզկուլտինստիտուտի մոտ, կտենաս՝ դիմադրելը որն է, հայհոյանքներն ինչպիսի բովանդակությամբ կարող են լինել, ու ընդհանրապես, որը որից հետո է։

Աղբյուր

Մեկնաբանել
Loading...