Հրանուշ Հակոբյանը հեռանալիս հուզվել է. «Հրապարակ» - Bavnews.am

Հրանուշ Հակոբյանը հեռանալիս հուզվել է. «Հրապարակ»

«Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը նոր նախարարի հետ ծանոթանալուց հետո հավաքել է աշխատակազմն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։ Հորդորել է մնալ ու անմնացորդ աշխատել նախարարությունում, եթե, իհարկե, նոր նախարարը չորոշի ազատվել իրենցից։

Նա հուզված է եղել, հուզվել են նաև որոշ աշխատակիցներ, մանավանդ նրանք, ովքեր 10 տարի աշխատել են տիկին Հրանուշի հետ, դիմացել ու մերվել նրա բարդ բնավորությանն ու պահանջներին։ Հրանուշ Հակոբյանը հիշատակել է նաև իր «տակը փորողներին»՝ ակնարկելով, որ տեղյակ է եղել, թե ինչպես են ոմանք համացանցում ֆեյք էջերով իր դեմ դավեր նյութել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: