«Հոգիս ու սիրտս զգում են, իսկ արվեստի մարդու հոգին երբեք չի սխալվում». Մարինա Թագակչյան - Bavnews.am

«Հոգիս ու սիրտս զգում են, իսկ արվեստի մարդու հոգին երբեք չի սխալվում». Մարինա Թագակչյան

Երգահան Մարինա Թագակչյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ես՝ Երևանցի եմ..ու երբ քայլում եմ իմ տան փողոցներով ,ես ամենալավն եմ ու արժանին..ոչ թե նրա համար,որ ստեղծագործող եմ,հաղորդավար և հայտնի ,այլ նրա համար ,որ սիրում եմ իմը՝ իմ տունն ու մանկությունը, իմ քաղաքն ու յուրահատուկ, Երևանին բնորոշ հոտը։ Դուք կարող եք ինձ համարել հանդուգն, քմահաճ, լեզվանի, բայց դրանից իմ սերը Երևանի հանդեպ չի պակասի․ ճշմարիտ խոսքս էլ չի սահմանափակվի։ Հայկոն Երևանցի է, սիրված ու աշխատասեր, պայքարող ու սրտացավ։

Դուք կարող եք նրան համարել չդերասան, բայց նրա տաղանդն ու արդարատենչությունը դրանից չի պակասի։ Գիտեք՝ չեմ սիրում քարոզել, ավելին, սիրում եմ վերլուծել ու քննադատել, բայց դրանից իրավիճակը չես փոխի։ Ես միայն ուզում եմ տեսնել ինձ ու իմ էրեխեքին երջանիկ․ կասեք էգոի՞ստ եմ, միգուցե, բայց այս էգոն նպաստելու է բոլորիս, ով ուզում է իր երբեմնի երջանիկ մանկությունը վերապրեն իր երեխաները, երբեմնի կոլորիտային և արվեստով լեցուն Երևանում…

Հայկին կարգին էլ չեմ ճանաչում անձամբ, բայց հոգիս ու սիրտս զգում են՝ սիրում ու ցավում ա մարդը, իսկ արվեստի մարդու հոգին երբեք չի սխալվում։ Մարդիկ են եղել,որ դերասանություն են արել՝ մենք լռել․ թող լինի մարդ, ով մարդկություն կանի՝ մենք կծափահարենք։ Սիրում եմ Ձեզ ու ծառայում անվերապահորեն։

հ.գ՝  և հիշեք, չանի՝առաջին քարը նետողը ես եմ լինելու..»