Հոգեբանը բացատրում է, թե ինչ է կատարվում այն մարդկանց հոգում, ովքեր վաղ են տոնածառը զարդարում

Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր զարդարում են տոնածառը դեռևս նոյեմբերին, ապա դուք երջանիկ եք։ Ըստ փորձագետների, տոնածառի վաղ զարդարումը մարդուն երջանիկ է դարձնում։

«Սթրեսով ու անհանգստությամբ լի աշխարհում մարդիկ սիրում են ասոցացնել այնպիսի բաբերի հետ, որոնք իրենց երջանիկ են դարձնում։ Ամանորյա զարդարանքները հենց այդպիսի զգացումներ են առաջացնում ու հիշեցնում մանկությունը»,-ասում է հոգեբան Սթիվ Մք Քոունը։

Ամանորյա զարդարանքներն ուղղակի խարիսխ են դեպի մեր մանկության կախարդական զգացումներ։ Այս կարծիքը կիսում է նաև հոգեբան Էմի Մոլինն ու բացատրում, որ ամանորյա զարդարանքները մարդուն տանում են դեպի պարզ ժամանակներ՝ գոնե մտքերով։

«Նոստալգիան օգնում է մարդկանց կապվել իրենց անցյալի հետ ու օգնում է նրանց հասկանալ իրենց ինքնությունը»,-ասում է հոգեբանը։

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանել
Loading...