Հոգեբանական թեստ. Ո՞րն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը

Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր, իսկ ոչ պատասխանը 0 միավոր:

Թեստ լուսավոր «Ես»-համար

1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:

2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:

3.Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:

4.Հավատում եմ հավերժական սիրուն:

5. Պաշտում եմ հյուր ընդունել:

6. Սիրում եմ նվերներ տալ:

7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:

8. Սիրում եմ աշխատանքս:

9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:

10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:

Թեստ մութ «Ես»-ի համար

1. Ես հիշաչար եմ:

2. Ժլատ եմ: 3.

Նախանձ եմ: 4.

Դյուրաբորբոք եմ:

5. Երբեմն ստում եմ:

6. Քինախինդ եմ:

7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:

8. Դաժան եմ 9. Կարող եմ գողություն անել:

10. Մռայլ մարդ եմ:

Արդյունքները

Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:

0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:

60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

Աղբյուր

Մեկնաբանել
Loading...