Մամուլ

ՀՅԴ-ից ևս միացել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու ստորագրահավաքին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ստորագրաթերթիկի տակ արդեն 45 պատգամավորներ են ստորագրել։

Ստորագրությունները ուղղված են ՀՀ գլխավոր դատախազին, կոչ է արվում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանիր կողմից։

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, 2 փոխնախագահների ստորագրությունները, ստորագրաթերթիկը մեծ հաշվով արդեն ամփոփված է, ճնշող մեծամասնությունը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, կան նաև Դաշնակցություն խմբակցության որոշ անդամների ստորագրություններ։

Կիսվել նյութով