ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը զեկուցել են վարչապետին

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը սահմանված ժամկետում զեկուցել են կատարված աշխատանքների մասին, այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա մանրամասներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկվա հանրահավաքին հանձնարարել էր իրավապահներին ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության:

Loading...